Ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև հոկտեմբերի 3-ը Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը հարթավայրում և բարում կլինի +27, +32, Սև ծովի ափամերձ շրջաններում +25, +30, լեռնային շրջաններում +24, +29, իսկ բարձրալեռ շրջաններում՝ +20, +25։
Այս շաբաթ Թբիլիսիում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +28, +30 աստիճանի սահմաններում։
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ապա շրջանում կանխատեսվում է փոփոխական եղանակ։
Ախալցիխեում ցերեկը սպասվում է արևային եղանակ և 24 աստիճան տաքություն, իսկ գիշերը ջերմաստիճանը կտաքանա մինչև 10 աստիճան։
Ասպինձայում ցերեկը կլինի 25, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Ադիգենում ցերեկը սպասվում է 25, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, այստեղ սպասվում է հիմնականում արևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 20, գիշերը՝ 9 աստիճան:
Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 19, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։
Փոփոխական եղանակ է սպասվում նաև հանգստավայրերում։ Աբասթումանում ցերեկը սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ 19, գիշերը՝ 8, Բակուրիանիում՝ ցերեկը՝ 16, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։