Ուժեղ քամի և տեղումներ. Որքա՞ն է տևելու անձրևոտ եղանակը
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 19-ին Վրաստանի որոշ տարածքում սպասվում է ամպամած և անձրևային եղանակ։
Հոկտեմբերի 18-ին Վրաստանում կպահպանվի անձրեւոտ եւ մառախլապատ եղանակը։ Օդի ջերմաստիճանը հարթավայրային և բարձում ցերեկը կլինի +18, +23 աստիճան։ Հոկտեմբերի 19-ին արևմտյան Վրաստանում կտաքանա, արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կրկին անձրևային եղանակ է սպասվում։
Սամցխե-Ջավախեթում մինչև շաբաթվա վերջ անկայուն եղանակ է սպասվում: Ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով: