Որքա՞ն կպահպանվի առանց տեղումների եղանակը
Առանց տեղումների եղանակը տարածաշրջանում կպահպանվի ևս մի քանի օր։ Ընթացիկ օրերին Վրաստանում սպասվում է հիմնականում արևային եղանակ, այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Սամցխե-Ջավախքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 8-ին Ախալցխայում սպասվում է առավելագույնը 11 ջերմաստիճան, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 13, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կրկին նվազում է։ Ախալքալաքում ցերեկը կլինի 9, գիշերը՝ -2 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 6, գիշերը՝ -3 աստիճան ։
Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 9, գիշերը՝ 5 աստիճան։