Անձրև, ձյուն՝ ինչպիսի՞ եղանակ է սպասվում տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 14-15-ը տեղ-տեղ կդիտվի անձրեւ, գիշերը բարձր լեռներում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը կլինի 11-16 աստիճան։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը, 12, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։ Բորջոմիում անձրեւ է կանխատեսվում՝ ցերեկը՝ 2, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 5, գիշերը՝ -3 աստիճան տաքություն։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5, գիշերը՝ -3 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 14, գիշերը՝ 7 աստիճան։