Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Առաջիկա երեք օրերին Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում եղանակը կցրտի, սպասվում է թույլ ձյուն։ Նոյեմբերի 17-ին հնարավոր է թույլ անձրեւ, ջերմաստիճանը կլինի +2 +18 աստիճան, 18-ին և 19-ին սպասվում է փոքր անձրեւ, ջերմաստիճանը կպահպանվի +2+19 աստիճանի սահմաններում։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ: Ախալցիխեում կանխատեսվում է առանց տեղումների, հիմնականում արևոտ եղանակ, իսկ Ախալքալաքում և Նինոծմինդայում օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է: Գիշերվա ժամերին կլինիբ -5 և -4 աստիճան.
Փոփոխական եղանակ է սպասվում նաև հանգստավայրերում։