Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա հանգստյան օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 19-ից փոքր տեղումները կպահպանվեն միայն առանձին հատվածներում։ Երկրի մեծ մասում տաքացում է կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ից 23-ը կբարձրանա:
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ: Նոյեմբերի 19-ին և 20-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է առավելագույն ջերմաստիճան, 12 և 14, իսկ գիշերը՝ 2 և 4 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 15 և 16, գիշերը՝ 5 և 8 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 9 և 11, գիշերը՝ -1 և -2 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 8 և 9, գիշերը՝ -2 և -3 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ցերեկը կլինի 17 և 20, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։