Ձմռան առաջին օրը կմեկնարկի տեղումներով՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն է տարածում առաջիկա օրերին սպասվող եղանակի վերաբերյալ:
«Մինչև դեկտեմբերի 3-ը Արևմտյան Վրաստանի առանձին շրջաններում տաք եղանակի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: Ըստ կանխատեսման` Սև ծովի ափամերձ շրջաններում՝ Զեմո (Վերին) Իմերեթիի և Կոլխեթիի հարթավայրերում, կփչի ուժեղ արևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կլինի +14, +19 աստիճան»,- տարածում է գործակալությունը:
Արևելյան Վրաստանում սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ և ժամանակ առ ժամանակ անձրևային եղանակ։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ: Դեկտեմբերի 1-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 10, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 12, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 4, գիշերը՝ -4 աստիճան տաքություն։
Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 5, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։