Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը: Հունվարի 7-8-ը Վրաստանում կտարածվեն ցուրտ ու խոնավ օդային զանգվածներ, սպասվում են տեղումներ։
Նրանց տեղեկություններով՝ լեռներում և բարձր լեռներում հնարավոր է առատ ձյուն, մառախուղ, բուք, ավտոճանապարհների առանձին հատվածներում տեսանելիության վատթարացում։
Գործակալության տվյալներով՝ տեղ-տեղ փչում է ուժեղ արևմտյան քամի, իսկ ծովում հնարավոր է 3-4 բալ փոթորիկ: