Որքա՞ն ժամանակ կպահպանվի ցրտահարությունն մարզում
Մինչև հունվարի 12-ը Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, արեւելյան Վրաստանում տեղ-տեղ առատ ձյուն: Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, հունվարի 13-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի 6, գիշերը՝ -8 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 3, գիշերը՝ -10 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 0, գիշերը՝ -11 աստիճան։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են -3, գիշերը՝ -13 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է ձնառատ եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կնվազի մինչև -1, իսկ գիշերը սպասվում է -3 աստիճան։