Սամցխե-Ջավախեթիում եղանակը կբարելավվի
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև հունվարի 20-ը Արևելյան Վրաստանում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Մինչեւ հունվարի 17-ը գիշերային ժամերին ցրտահարությունը կուժեղանա։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4, -9 աստիճան։ Հունվարի 17-ից ցրտահարությունը կթուլանա, իսկ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա +4, +9 աստիճանով։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, հունվարի 17-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 7, գիշերը՝ -1 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 9, գիշերը՝ -6 աստիճան։
Ասպինձայում ցերեկը կլինի 7, գիշերը՝ -3, Ադիգենում ցերեկը սպասվում է 6, գիշերը՝ -7 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -4, գիշերը՝ -7 աստրիճան։ Նինոծմինդայում օդերևութանաբանները ցերեկը կանխատեսում են 2, գիշերը՝ -10 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կնվազի մինչև 8, գիշերը սպասվում է 1 աստիճան տաքություն։