-8 աստիճան ցրտահարություն և արև. ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ: Ախալցիխեում հունվարի 21-ին և 22-ին ցերեկը սպասվում է 11 և 9 աստիճան տաքություն, գիշերը՝ -1 և 0 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 8, գիշերը՝ -3 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 7 և 6, գիշերը՝ -5 և -6 աստիճան։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 4 և 3, իսկ գիշերը՝ -8 աստիճան ցրտահարություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է փոփոխական եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 3 և 5, գիշերը՝ -2 և 0 աստիճան է սպասվում։