Առատ ձյուն, մառախուղ և բուք ՝ եղանակը կվատթարանա
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 2-ից մինչև փետրվարի 3-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանի լեռնային շրջաններում հնարավոր է առատ ձյուն, մառախուղ և բուք։
Առատ ձյան, վատ տեսանելիության, ավտոճանապարհների առանձին հատվածներում ձնաբքի, թավուտի և ձնահյուսի վտանգի պատճառով երթեւեկությունը կարող է սահմանափակվել:
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է ձյուն, փետրվարի 2-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույնը 1 աստիճան տաքություն ցերեկը, իսկ գիշերը՝ -2 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 1, գիշերը՝ -1 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես ձնառատ եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի -4, գիշերը՝ -9։ Նինոծմինդայում նույնպես ցերեկը կանխատեսում են -4, գիշերը՝ -9 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է անձրեւային եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կհասնի մինչև 4 աստիճանի, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։