-18 աստիճան ցրտահարություն. ինչպիսի՞ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին մարզում
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ այս շաբաթվա վերջին սպասվում է փոփոխական եղանակ։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է ամպամածություն: Փետրվարի 4-ին և 5-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 1 և 2, գիշերը՝ -13 և -11 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է ամպամած եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -3 և -2, գիշերը՝ -15 և -13 աստիճան: Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -5 -4, գիշերը՝ -18, -14 աստիճան սառնամանիք։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է փոփոխական եղանակ։ Ջերմաստիճանը երկու օրն էլ ցերեկը կտաքանա մինչեւ 6, գիշերը՝ -3 եւ -2 աստիճան է սպասվում։