Ուժեղ քամի և ձյուն. Որքա՞ն կպահպանվի վատ եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև փետրվարի 17-ը Վրաստանում կպահպանվի ցուրտ և ժամանակ առ ժամանակ անձրևային եղանակ։
Փետրվարի 13-ից տեղ-տեղ կփչի արեւմտյան ուժեղ քամի, լեռնային շրջաններում հնարավոր է բուք։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և բարերում սպասվում է +2, +7 աստիճանի սահմաններում։ Օդի բացասական ջերմաստիճանը գիշերը կպահպանվի Վրաստանի արևելյան շրջաններում, իսկ ցերեկը՝ երկրի լեռնային շրջաններում։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում արևային եղանակ.
Ախալցիխեում փետրվարի 12-ին ցերեկը սպասվում է -2, գիշերը՝ - 13 աստիճան ցրտահարություն։ Փետրվարի 13-ին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի -1, գիշերը՝ -16 աստիճանի։ Փետրվարի 12-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 3 և 2, գիշերը՝ -5 և -6 աստիճան ցուրտ։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի -5, գիշերը՝ -17, -19։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -7 -6, գիշերը՝ -19 և - 21 աստիճան ցրտահարություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: