Սամցխե-Ջավախեթիում ջերմաստիճանը կնվազի, կտեղա ձյուն.եղանակը տարածաշրջանում.
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև փետրվարի 18-ը սպասվում են ցուրտ և խոնավ օդային զանգվածներ՝ կապված սկանդինավյան ցիկլոնի հետ, տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, արևմտյան ուղղությամբ ուժեղ քամի, ծովում 4-5 բալ փոթորիկ: Լեռնային և բարձրլեռնային շրջաններում հնարավոր է առատ ձյուն, բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց և ձնահյուսի վտանգ։
Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է երթևեկության սահմանափակում: Փետրվարի 14-16-ին Արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում մինչեւ -3,-5 աստիճան, ինչը կարող է վնասներ պատճառել ցիտրուսային մշակաբույսերին (հատկապես կիտրոնին)։
Սամցխե-Ջավախեթիում նույնպես ձնառատ եղանակ է սպասվում, փետրվարի 16-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը սպասվում է ցերեկը՝ -4, գիշերը՝ -9 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է -3, գիշերը՝ -9 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես ձնառատ եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի -8, գիշերը՝ -17։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -9, գիշերը՝ -20 աստիճան ցուրտ։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։