Որքա՞ն կտևի անկայուն եղանակը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև փետրվարի 23-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ առատ, հարթավայրերում և բարերում՝ անձրևի տեսքով, լեռներում և բարձր լեռներում՝ ձյան տեսքով, կանխատեսվում է նաև բուք, ծովում 3-4 բալ փոթորիկ: Բարձր լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, մառախուղ և ձնահյուսի վտանգ, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ և ակտիվացում։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սահմանափակվելու է երթևեկությունը:
Անձրևային եղանակ է սպասվում նաև Սամցխե-Ջավախեթիում, փետրվարի 21-ին Ախալցիխեում սպասվում է ցերեկը 1 աստիճան տաքություն, գիշերը՝ -2 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 3, գիշերը՝ -2 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես ձնառատ եղանակ է սպասվում։ Ախալքալաքում և Նինոծմինդայում ցերեկը կլինի -2, գիշերը՝ -8 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է անձրեւային եղանակ։