Շրջանում ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա՝ տեղումները կշարունակվեն
Վրաստանում մինչև փետրվարի 23-ը սպասվում են տեղումներ, տեղ-տեղ առատ, հարթավայրում և բարձում` անձրեւի, լեռներում և բարձրադիր գոտիներում ձյան տեսքով, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ: Բարձր լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, մառախուղ և ձնահյուսի վտանգ, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի աճ, լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ և ակտիվացում։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սահմանափակվելու է երթևեկությունը:
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում անձրեւային եղանակ, փետրվարի 23-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 3, գիշերը՝ -1 աստիճան:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է ձնառատ եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -2, գիշերը՝ -7։ Նինոծմինդայում նույնպես ցերեկը կանխատեսում են -2, գիշերը՝ -7 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես ամպամած եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 6, գիշերը 2 աստիճան տաքություն է սպասում։