Ինչպիսի եղանակ է սպասվում այս շաբաթ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի առանձին շրջաններում մինչև մարտի 13-ը սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կբարձրանա, կլինի +19, +24 աստիճան։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ, մարտի 14-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 18, գիշերը՝ 6 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 17, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է ամպամած եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 12, գիշերը՝ 2, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 9, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ: Աբասթումանիում սպասվում են տեղումներ, հիմնականում անձրևի տեսքով:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա, ցերեկը կլինի 18, գիշերը՝ 8 աստիճան։