Գիշերը -6 աստիճան ցրտահարություն և անձրև. Եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սամցխե-Ջավախեթիում եղանակը հիմնականում փոփոխական է լինելու, սպասվում են տեղումներ՝ անձրեւի տեսքով։ Մարտի 28-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի 18, գիշերը՝ 0 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 14, գիշերը՝ մինուս 4, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 11, գիշերը՝ մինուս 6 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է հիմնականում արևային եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 20, գիշերը 5 աստիճան է սպասվում։