«Վրաստանին փոթորի՞կ է մոտենում». Օդերևութաբանների կանխատեսումը այս մասին
Հարցին, թե որքանո՞վ է իրական տեղեկատվության տարածումը, թե Վրաստանին փոթորիկ է մոտենու, Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանները ասում են, որ «փոթորկի մասին տեղեկությունները չափազանցված են»:
«Վրաստանին ոչ մի փոթորիկ չի մոտենում, նման իրադարձությունը բացառվում է։ Կլինի ինչպես միշտ, ինչպես հաճախ է պատահում և բնորոշ է Թբիլիսիին, այդ կերպ և սրանից այն կողմ չի անցնի։ Ընդհանուր առմամբ, արևելյան Վրաստանում քամու ուժգնացումն ազդում է ջերմաստիճանի վրա... ակնկալում ենք ջերմաստիճանի բարձրացում Ապրիլի 2-ից»,- ասում է օդերևութաբան Թամար Պապաշվիլին։
Օդերեւութաբան Կոբա Փարտենաձեի կարծիքով՝ «իբր Վրաստանին տորնադո է մոտենում, սուտ է, իսկ լուրը տարածողը՝ ստախոս»։