Ինչ եղանակ է սպասվում մարզում մինչև շաբաթվա վերջ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կբարելավվի։
«Ջերմաստիճանը կբարձրանա: Ապրիլի 19-ին և 20-ին լավ եղանակը կպահպանվի:
Ապրիլի 21-ից ակնկալում ենք եղանակի վատթարացում»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ: Ապրիլի 20-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 19, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 15, գիշերը՝ 6, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 14, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։