Քամու ուժգնացում և անձրև՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 20-ի օրվա վերջից մինչև ապրիլի 21-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և կայծակ, որոշ բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ կարկուտ, փչելու է արևմտյան ուժեղ քամի, ծովում սպասվում է 2-3 բալանոց փոթորիկ:
Ըստ կանխատեսումների՝ սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերում կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկսվելու և ակտիվացման, լեռնային շրջաններում ձյան ձնահյուսի ձևավորմանը։