Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ։ Ապրիլի 22-ին և 23-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 17 և 18 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 12 և 15, գիշերը՝ 0 և մինուս 1 աստիճան։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 11 և 13, իսկ գիշերը երկու օրերին՝ -2 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 20 և 22, գիշերը՝ 7 և 8 աստիճան տաքություն։