Ձնախառն անձրեւ և կարկուտ. ինչպիսի՞ եղանակ է սպասվում այս շաբաթավերջին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մայիսի 12-ի օրվա վերջից մինչև մայիսի 14-ը Վրաստանի տարածքի մեծ մասում, առանձին լեռնային շրջաններում սպասվում է անձրև և կայծակ, առանձին վայրերում՝ քամի տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է կարկուտ:
Մայիսի 13-ի օրվա վերջից մինչև մայիսի 14-ը կդիտվի արևմտյան քամու ուժգնացում, ծովի վրա 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղումների, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկսվելու և ակտիվացման, իսկ լեռնային շրջաններում ձնահոսքերի ձևավորման։
Այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրեւային եղանակ։ Մայիսի 13-ին և 14-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 17 և 13, գիշերը՝ 8 և 6 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 15 և 8, գիշերը՝ 3 և 0 աստիճան տաքություն։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 14 և 7, գիշերը՝ 2 և -1 աստիճան։