Կլիմայաբանը հայտարարել է ջերմաստիճանի բարձրացման մասին
2023-ը եւ 2024-ն ավելի տաք են լինելու, քան անցած տարի, Խաղաղ օվկիանոսում հոսանքների փուլի փոփոխության պատճառով, ջերմաստիճանը կբարձրանա ընդամենը 0,1 աստիճանով, բայց կավելանա վտանգավոր բնական երեւույթների թիվը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է կլիմայաբան Ալեքսեյ Կոկորինը։
«Օվկիանոսյան հոսանքների Լա Նինյա փուլը (կլիմայի վրա ազդեցության ամենամեծ բնական գործոնն է) Խաղաղ օվկիանոսում կփոխարինվի Էլ Նինյոյով»,- ասել է գիտնականը։
Նրա խոսքով՝ այդ փոփոխության առանձնահատկությունն այն է, որ Լա Նինյա փուլի ժամանակ ջերմությունը մթնոլորտից ուժեղացված կերպով գնում է դեպի օվկիանոս, իսկ այն տարածքում, որտեղ առաջ է եկել Էլ Նինյոն, հոսքը գնում է օվկիանոսից դեպի մթնոլորտ։ Կոկորինը նշել է, որ այդ պրոցեսը կարող է սկսվել արդեն 2023թ. երկրորդ կեսին։
«Դե, իսկ հետո՝ 2024 թվականն է, եւ կշարունակվի մարդու ազդեցությունը կլիմայի վրա, էլ ավելի տաք կլինի»,- ասել է Կոկորինը։
Գիտնականը բացատրել է, որ գլոբալ ջերմաստիճանն այդ դեպքում կբարձրանա մոտավորապես 0,1 աստիճանով։