Սպասվում է հորդառատ անձրև՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս հանգստյան օրերին Վրաստանում եղանակը կվատթարանա։
Որոշ շրջաններում սպասվում է հորդառատ անձրեւ: Կլինի քամի, ջերմաստիճանը էապես կնվազի:
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրեւային եղանակ: Մայիսի 20-ին Ախալցիխեում սպասվում է տեղումնառատ եղանակ, ցերեկը կլինի 21, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 22, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 22, գիշերը՝ 10, Ադիգենում ցերեկը սպասվում է 19, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 22, գիշերը՝ 14, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 16, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ. Աբասթումանում ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը կհասնի 19 աստիճանի, իսկ գիշերը՝ 8, Բակուրիանիում ցերեկը՝ 17, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում արևոտ օրերից հետո ամպամած է։ Օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 21, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։