Ե՞րբ կբարելավվի Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մայիսի 22-ին երկրի առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, տեղ-տեղ՝ ուժեղ քամի և կայծակ, հնարավոր է կարկուտ։
Սպասվող հորդառատ անձրեւները Վրաստանի գետերի վրա կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների ակտիվացում, փոքր գետերի հեղեղումներ։
Սամցխե-Ջավախեթիում եղանակը կբարելավվի։ Մայիսի 23-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 23, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ սպասվում է փոփոխական եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 19, գիշերը՝ 7, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 17, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: Աբասթումանիում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 20 աստիճան կլինի, գիշերը՝ 11, Բակուրիանիում՝ ցերեկը՝ 19, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 26, գիշերը կլինի 15 աստիճան տաքություն։