Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անկայուն եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրեւ։ Մայիսի 25-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 22, գիշերը՝ 10 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 25, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 19, գիշերը՝ 8, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 18, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է առավելապես անձրեւային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 28, գիշերը կլինի 17 աստիճան տաքություն։