Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթում հանգստյան օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ։ Մայիսի 27-ին և 28-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 22, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը կանխատեսում են 22 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝ 11։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 20-ը, իսկ գիշերը՝ 6, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 18, գիշերը՝ 4 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։ Ջերմաստիճանը երկու օրն էլ ցերեկը կհասնի մինչև 27 աստիճանի, գիշերը սպասվում է 15 և 16 աստիճան տաքություն։