Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում հանգստյան օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առավելապես արևային և փոփոխական եղանակ։ Հունիսի 3-ին և 4-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույնը 24 աստիճան տաքություն ցերեկը, իսկ գիշերը՝ 12 աստիճան տաքություն երկու օրերին։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 21, երկու օրն էլ գիշերը 8-ը և 9-ը։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 19, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։