Անձրև և ցածր ջերմաստիճան. ինչպիսի՞ եղանակ է սպասվում տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրեւ։ Հունիսի 20-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 21, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 19, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ՝ ակտիվանան
Ասպինձայում ցերեկը կլինի 20, գիշերը՝ 14, Ադիգենում ցերեկը սպասվում է 19, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 15, գիշերը՝ 9, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 15, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Շրջանի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 23, գիշերը սպասվում է 18 աստիճան տաքություն։