Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակի սպասվող վատթարացման մասին։
Հունիսի 22-23-ին Արեւելյան Վրաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում հնարավոր է կայծակ, կարկուտ, քամի։
«Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրհեղեղներ, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքներ»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։