Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակի սպասվող վատթարացման մասին։
Հունիսի 27-ին Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կայծակ, կարկուտ և քամի։
«Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։