Շոգ և անձրև՝ եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Վրաստանում մինչև հունիսի 30-ը շոգի ֆոնին սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ կայծա, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կլինի +27, +32 աստիճան։
Սամցխե-Ջավախեթիում եղանակը կբարելավվի, ջերմաստիճանը կբարձրանա: Հունիսի 29-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 24, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 24, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 24, գիշերը՝ 15, Ադիգենում ցերեկը սպասվում է 23, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 20, գիշերը՝ 9, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 18, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 26, գիշերը՝ 19 աստիճան տաքություն։