Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև հուլիսի 1-ի առավոտ Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ կայծակ, արևելյան Վրաստանում՝ կարկուտ։ Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին փչում է ուժեղ արևմտյան քամի, ծովում սպասվում է
4 բալանոց փոթորիկ։
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում:
Այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում կդիտվի արևոտ և տաք եղանակ։ Հուլիսի 1-ին և 2-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի 22 և 26, գիշերը սպասվում է 12 և 10 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 16 և 22, գիշերը՝ 7 և 4։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 15 և 20, գիշերը՝ 6 և 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում ամպամած եղանակ է սպասվում։