Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև հուլիսի 12-ի առավոտ Վրաստանում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ ուժգին և կայծակ, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում՝ կարկուտ։
Հուլիսի 10-12-ը փչում է արևմտյան ուժեղ քամի։ Ծովում սպասվում է 3-4 բալ փոթորիկ:
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների սկիզբ ու ակտիվացում։