Առաջիկա օրերի եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ այս շաբաթավերջին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ։ Հուլիսի 15-ին և 16-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 27 և 24, գիշերը սպասվում է 15 և 13 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 24 և 21, գիշերը՝ 15 և 14 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 26 և 23, գիշերը՝ 15 և 13, Ադիգենում ցերեկը՝ 24 և 20, գիշերը՝ 13 և 11 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 21-ը և 19-ը, իսկ գիշերը՝ 9-ը և 8, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 19 և 17, գիշերը՝ 9 և 7 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։