Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև հուլիսի 18-ի առավոտ կփչի արևմտյան ուժեղ քամի։ Ծովում սպասվում է 3-4 փոթորիկ:
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների սկիզբ ու ակտիվացում։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում արևային եղանակ: Հուլիսի 18-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 24, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 22, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 23, գիշերը՝ 9, Ադիգենում ցերեկը սպասվում է 22, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 20, գիշերը՝ 5։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 18, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։