Արև և ջերմաստիճանի բարձրացում. եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առավելապես արևային եղանակ։ Հուլիսի 20-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 28, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 27, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 27, գիշերը՝ 13, Ադիգենում ցերեկը սպասվում է 26, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 24, գիշերը՝ 8։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 23, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։