Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 24-ի օրվա վերջից 26-ին Վրաստանում սպասվում է անձրեւ և կայծակ, տեղ-տեղ քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ։
Սպասվող անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում փոփոխական եղանակ: Հուլիսի 25-ին Ախալցիխեում սպասվում է ցերեկը՝ 25, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 23, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 24, գիշերը՝ 15, Ադիգենում ցերեկը սպասվում է 22, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 21, գիշերը՝ 10։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 19, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։
Շրջանի հանգստավայրերում կդիտվի անձրևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 29, գիշերը սպասվում է 19 աստիճան տաքություն։