Սպասվում է ջերմային ալիք, ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ եղանակը տարածաշրջանում
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Վրաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում (շոգի ալիք)։ Առանձին օրերի օդի ջերմաստիճանը Արեւմտյան Վրաստանի հարթավայրում կարող է հասնել +37, +39◦C, Արեւելյան Վրաստանի բարում՝ +39, +41◦C։
Լեռնային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա +33, +38◦C, բարձր լեռներում՝ +28, +33◦C։
Սպասվող բարձր ջերմաստիճանները բարենպաստ պայմաններ են ջերմային սթրեսի, անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման համար։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 10-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 35, գիշերը՝ 19 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 35, գիշերը՝ 18 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 35, գիշերը՝ 18, Ադիգենում ցերեկը սպասվում է 33, գիշերը՝ 20 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 30, գիշերը՝ 14։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 28, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ: