Որքա՞ն ժամանակ կպահպանվի բարձր ջերմաստիճանը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի ղեկավար Դոդո Գվազավայի խոսքով՝ օդի բարձր ջերմաստիճանը Վրաստանում կպահպանվի մինչև օգոստոսի 19-ը։
Ինչպես նշեց նա, օգոստոսի 16-17-ին հնարավոր է փոքր անձրեւ լինի, սակայն օդի առավելագույն ջերմաստիճանի վրա դա չի ազդի։
«Արեւելյան Վրաստանում ջերմաստիճանը համեմատաբար բարձր է, այստեղ մինչեւ օգոստոսի 14-ը ջերմաստիճանը կլինի 34-39 աստիճանի սահմաններում։ Օգոստոսի 15-16-ը շոգը կպահպանվի, սակայն օդի առավելագույն ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով։
Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը տատանվում է, գործում են համեմատաբար զով և խոնավ օդային զանգվածներ։ Այս իրավիճակը կշարունակվի մինչև օգոստոսի 19-ը։ Օդի առավելագույն ջերմաստիճանի նվազում մինչև օգոստոսի 19-ը չի սպասվում:
Մայրաքաղաքում հիմնականում սպասվում է առանց տեղումների և շոգ եղանակ։ Երրորդ օրն է, ինչ գրանցվում է առավելագույն ջերմաստիճան՝ 39 աստիճան, որը կպահպանվի առաջիկա օրերին: Օգոստոսի 12-ից 14-ը կարող է գրանցվել 40 աստիճան տաքություն:
Հաջորդ շաբաթվա առաջին կեսին ջերմաստիճանը բարձր կլինի. Օգոստոսի 16-17-ին հնարավոր է մի փոքր անձրեւ լինի, սակայն առավելագույն ջերմաստիճանի վրա դա չի ազդի, զգայունությունը բարձր կլինի»,- ասել է Գվազավան։