Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակի սպասվող վատթարացման մասին։
«Օգոստոսի 11-ի օրվա վերջից օգոստոսի 13-ի առավոտը բարձր ջերմաստիճանի ֆոնին Արեւմտյան Վրաստանի մեծ մասում եւ Արեւելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրեւ, տեղ-տեղ հնարավոր է կայծակ, կարկուտ։
Սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերի վրա կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի հեղեղումներ, երկրի լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։