Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը նախորդ շաբաթվա համեմատ կնվազի 2-3◦C, թեև երկրի տարածքը շարունակում է մնալ շոգի ազդեցության տակ։
Առանձին օրերի օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանի հարթավայրերում կարող է հասնել 34◦C, 36◦C, Արևելյան Վրաստանում՝ 35◦C, 37◦C, իսկ լեռնային շրջաններում կբարձրանա մինչև 31◦C։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը, որ սպասվող բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ են անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման համար։