Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Օգոստոսի 24-ի օրվա երկրորդ կեսից Վրաստանի լեռնային և բարձրալեռ շրջաններում, իսկ օգոստոսի 25-ից 26-ը Վրաստանի տարածքի զգալի մասում կարճատև անձրև, տեղ-տեղ ուժեղ, ամպրոպ, կարկուտ և քամի է սպասվում: Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ախալցիխեում օգոստոսի 25-ին սպասվում է անձրեւ և կայծակ, ցերեկը՝ 24, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Անձրև է սպասվում նաև Բորջոմիում՝ ցերեկը՝ 27 և 25, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Ասպինձայում սպասվում է նույնպես խոնավ եղանակ:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես անձրևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 21, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 19, գիշերը՝ 9 աստիճան։
Գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերում կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկսվելու և ակտիվացման։