Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս շաբաթ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 5-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 31, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 26, գիշերը՝ 11։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 25, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 30, իսկ գիշերը՝ 19 աստիճան տաքություն։