Որքա՞ն ժամանակ կպահպանվի արևային եղանակը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն սեպտեմբերի 6-ից 9-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, արևելյան Վրաստանում առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Նրանց տվյալներով՝ օդի ջերմաստիճանը հարթավայրում կհասնի +25, +30 աստիճանի սահմաններում։
«Թբիլիսիում սեպտեմբերի 6-ից հնարավոր է կարճատև անձրև՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։ Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Փոթի) սեպտեմբերի 7-8-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան; Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան; Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան; Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարո) սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +28, +30 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան; Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +18, +20 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։