Առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կվատանա
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կվատանա։
Նրանց տեղեկություններով՝ Սեպտեմբերի 7-ին օրվա երկրորդ կեսից Աջարիայի, Ռաճա-Լեչխումիի, Գուրիայի, Իմերեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի տարածաշրջաններում սպասվում են հորդառատ անձրեւ, կայծակ, կարկուտ։ Սեպտեմբերի 8-ին ցերեկային ժամերին տեղումների ինտենսիվությունը կթուլանա, իսկ սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 10-ի առավոտ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են առատ տեղումներ, կայծակ և կարկուտ։ Փչելու է ուժեղ արևմտյան քամի: Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ:
Սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, իսկ բարձր լեռնային շրջաններում հնարավոր են տեղումներ, ձյան տեսքով:
Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ ու ակտիվացում