Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 11-ին Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 12-13-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ արևելյան Վրաստանում առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 11-ին և 13-ին Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 12-ին սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Փոթի) սեպտեմբերի 11-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +23, +25 աստիճան կլինի»:
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սեպտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։