Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ։
Սեպտեմբերի 16-ին և 17-ին Ախալցիխեում ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը կլինի 23 և 12, գիշերը սպասվում է 12 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 21 և 20, գիշերը՝ 11 և 13 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 23 և 21, գիշերը՝ 10 և 13, Ադիգենում ցերեկը 21 և 18, գիշերը՝ 9 և 11 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 19 և 17, գիշերը՝ 5 և 8, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 17 և 15, գիշերը՝ 5 և 6 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 24, իսկ գիշերը կլինի 16 և 15 աստիճան տաքություն։